ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Զգուշացեք՝ սեռավարակային սեզոն է
Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների՝ աշխարհում այժմ գրանցվում է սեռական ինֆեկցիաներով վարակվելու աճ:
Սեռավարակները բացասական ու լուրջ ազդեցություն են թողնում օրգանիզմում, և եթե ժամանակին չեն հայտնաբերվում, դեղորայքի նկատմամբ ձեռք են բերում կայունություն, և բուժումն էլ ավելի է դժվարանում: «Առաջին լրատվական»-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը փոխանցեց, որ մեզանում հանդիպող սեռավարակները շատ տարածված են աշխարհում, սակայն այժմ բժշկական նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել նաև դժվար հայտնաբերելի և կլինիկական դրսևորումներ չունեցող սեռավարակները:
Բացի այն, որ շատ սեռավարակներ դեղորայքի նկատմամբ կայունություն են ձեռք բերելում և դժվարանում է բուժումը, հաճախ նաև մարդիկ մինչև վերջ չեն հետևում իրենց առողջությանը և կիսատ են թողնում բուժումը. «Կլինիկական նշանների անհետացումից հետո մարդիկ դադարեցնում են բուժումը, և այսպիսով նպաստում ինֆեկցիայի ոչ լրիվ դուրսբերմանն օրգանիզմից և դրա կայունացմանը օրգանիզմում»,- փաստեց մասնագետը: Դրա հետևանքով սեռավարակները օրգանիզմում ձեռք են բերում կրկնվող բնույթ:
Ամռանը, կապված ամառային հանգստի մեկնողների թվի աճի հետ, սեռավարակները ևս շատանում են. «Մարդիկ մեկնում են հանգստի և հաճախ ունենում են պատահական սեռական հարաբերություններ: Այս դեպքում մեծանում է սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը»:
Բժշկի հավաստմամբ՝ նման դեպքերում լավագույն տարբերակը պահպանակների կիրառումն է, հիգիենայի կանոնների պահպանումը, իսկ նման վարակներով չվարակվելու գլխավոր գործոնը մշտական զուգընկեր գաղափարն է, այսինքն՝ սեռական հարաբերություն մի զուգընկերոջ հետ. «Ցանկացած դեպքում ավելի հեշտ է հիվանդությունը կանխելը, քան թողնելը, որ վարակը հարմարվի օրգանիզմին: Դրա համար անկանոն սեռական հարաբերությունից գոնե մեկ շաբաթ անց պետք է բուժզննում անցնել»:
Թե կանանց, թե տղամարդկանց մոտ սեռավարակները նույն ձևով են արտահայտվում՝ առաջանում է քոր, հաճախամիզություն, սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռվածություն: Անկանոն սեռական հարաբերությունից հետո նման նշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի օգնությանը:
25.06.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ